
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում հունիսի 13-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, նշելով, որ վարժանքի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։