Գործարկվեց Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը

Աննա Հակոբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրեց.

«Սիրելի ընկերներ, այսօր գործարկվեց annahakobyan.am կայքը, որն անընդհատ կթարմացվի: Դա նշանակում է, որ իմ յուրաքանչյուր քայլի կարող եք հետեւել այս կայքի միջոցով: Հուսով եմ` այն դուր կգա ձեզ և հարմարավետ կլինի ձեզ համար»:

Վարչապետի տիկինը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել կայքը ստեղծած թիմին: