«Գործ ունենք սովորական ա լյա Նիկոլ բլեֆի հետ․...

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արդեն բան ու գործ չունենք՝ զբաղված ենք պատգամավոր ՔՊ-ականների ստերը «լուսաբանելով»։ Հիմա էլ ոմն Վ. Ալեքսանյան նստած հայտարարում է, որ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ տարածքում չէր։ Վկայակոչում է 2010-ին ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Սովորական քաղաքացու համար դա ազդեցիկ է։ Արա, դե նախկիններն են տվել, մտածում են, հեսա էս տղեն օրենքն էլ ա նշում։ Մինչդեռ գործ ունենք սովորական ա լյա նիկոլ բլեֆի հետ։

Այդ փոփոխություններով պարզապես ճշտված են համայնքների և մարզերի ներքին սահմանները։ Դրանք ոչ մի կապ չունեն արտաքին սահմանի հետ։ Գորիս-Կապանը միջպետական ճանապարհ է և չէր կարող դիտարկվել Սյունիքի մարզի կամ որևէ համայնքի կազմում։ Այդ ճանապարհի կառուցման համար ՀՀ Նախարարների խորհուրդը հողահատկացում է կատարել։ ՀՀ Նախարարների խորհուրդը չէր կարող հողահատկացում կատարել Ադրբեջանական ԽՍՀ տարածքում։

Արխիվներից հանեք և ի ցույց դրեք այդ որոշումը։

Այլապես սա հերթական նողկալի ստախոսն է։