Գործ ունենք չկանոնակարգված մի ահռելի դաշտի հե...

«Իրապես,  արտադպրոցական դաստիարակությունը դիտվում է կրթական շղթայի կարևրոագույն մաս և պետությունը պետք է այս խնդրին վերաբերվի այն մեկնակետից, թե մարդկային կապիտալի զարգացմանը  ինչպես է վերաբերվում»,-այս մասին ԱԺ-ում ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամաովր Լիլիթ Գալստյանը՝  ներկայացնելով արտադպրոցական կրթության հետ կապված խնդիրները։  

«Գործ ունենք չկանոնակարգված մի ահռելի  դաշտի հետ, որն  անհրաժեշտություն է առաջացնում, որպեսզի մենք արտադպրոցական դաստիարակության  և կրթության առնչությամբ ունենայինք առանձին օրենք։ Այս հարցին վերաբերվում ենք հակառակ մեկնակետից, որովհեև չունենալով այս ոլորտում հայեցակարգ, ռազմավարություն  նաև՝ ծրագիր շատ ճիշտ կլիներ ունենայինք ռազմավարություն հայեցակարգ , ծրագիր,  հետո որոշեինք, թե ինչ գործողություններով ենք գնում»,-ասաց Լիլիթ Գալստյանը՝ թվարկելով ոլորտին առնչվող խնդրները։

 «Խնդիր է  ոլորտի մանկավարժների սոցիալական երաշխիքները, որը օրենսդրական կարգավորման առարկա պետք է դառնա։ Ատեստավորումից առաջ ճիշտ կիներ, ոլորտի մանկավարժների համար լիազոր  մարմինը վերապատրաստման դասընթացներ կազմակերպեր, հետո պահանջեր ատեստավորում»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։