Այսօր կառավարության հերթական նիստին հաստատվեց «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքը, որով տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: Նա ընտրվել է 17 կողմ ձայնով:
Նա նշեց, որ իր համար պատիվ և պատասխանատվություն է կառավարել բուհը:



