Գորիս-Կապան միջպետական մայրուղին չի մտնում ՀՀ...

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ասաց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի նշանակում ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը փակել։ Նա նշեց, որ ԼՂ հարցը չի կարող լինել Հայասանի ու Ադբեջանի տարածքային ամբողջականությունների համատեքստում։

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ճանապարհը մտնում է այդ սահմանների մեջ, խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․«Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես չի մտնում այն սահմաններիր մեջ, որոնք նկարագրված են 2010թ.-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։