Google-ը փոխել է Տիգրանաշենի անվանումը և ընդգ...

Բազմաթիվ օգտատերեր համացանցում տեղեկություններ են տարածում, որ Google-ը փոխել է Տիգրանաշենի անվանումը և ընդգծել որպես ոչ ՀՀ տարածք։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին որևէ փաստաթուղթ կամ իրավական հիմք չի ներկայացրել, որ Հայաստանի տարածքում գտնվող Տիգրանաշենը անկլավ է, ՀՀ տարածքի մաս չէ և մեզ չի պատկանում։ Չկա որևէ իրավական հիմք, չկա որևէ նյութ։

Այն, ինչ ասում եմ, եղել է նաև ՀՀ պաշտոնական դիրքորոշումը՝ ՀՀ տարածքում ադրբեջանական անկլավներ չկան։

Տարածվող տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի և վարչապետի վերջին հայտարարությունները վկայում են սպասվող արհավիրքի մասին։