«Գոնե տարիքդ հարգի»․ խորհուրդ Հասանովին

Այսօր ԱԺ-ում թեժ բանավեճ տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի և ԱԺ նիստը նախագահող 76-ամյա Կնյազ Հասանովի միջև։ Հասանովը պնդում էր, որ ԱԺ-ն նախագահում է, քանի որ տարիքով ամենամեծ պատգամավորն ինքն է ու ընդդիմադիրները պետք է հարգեն իր տարիքը։ 

Ընդմիջման ընթացքում ԱԺ ուղիղ եթերում լսվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի ձայնը, ով քաջալերում է Հասանովին, ինչպես նաև հորդորում «շուտ-շուտ իրենց կողմը նայի»․«Սաղ լավ ա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմարներ ենք անում, մնացածը թույն էր»,- ասում է Ռուբինյանը։

Փաստորեն հանուն տարիքի իրեն հարգել պարտադրող Հասանովը մոռանում է իր տարիքի մասին, երբ իրեն հրահանգներ է տալիս իր թոռան տարիքի քպականը։ Ընդդիմությանը խորհուրդ տալուց առաջ լավ կլիներ Հասանովն ինքն իր տարիքը հարգեր։