Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանությո...

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում գտնվող վանական համալիրում առերևույթ խուլիգանության կատարելու դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Հաղորդմամբ ներկայացրել եմ, որ Գնել Սարգսյանի գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներ (Խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»,- գրել է նա։