Գնել Սանոսյանին «Հարավկովկասյան երկաթուղի» ըն...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի կողմից շնորհվել է «համագործակցություն, փոխգործակցություն» շքանշան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ արդյունավետ համագործակցության համար։

Երկուստեք ընդգծվել է, որ նախարարության և երկաթուղու սերտ և արդյունավետ համագործակցության շնորհիվ ամեն օր լուծվում են Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բեռնափոխադրումների կազմակերպման կարևորագույն խնդիրներ։ Մեծ աշխատանք է տարվում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների պահպանման և սպասարկման ուղղությամբ։

«Միայն համատեղ աշխատանքն է թույլ տալիս երկաթուղուն հստակ կատարել իր խնդիրները»,- ընդգծել է Ա․Մելնիկովը։

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և կարևորել ՀԿԵ-ի հետ փոխգործակցությունը։