Գնահատանքի ջերմ խոսքերս եմ ցանկանում հղել Երև...
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որում ասված է.
 
«Սիրելի՛ կանայք,
 
Սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս լուսավոր օրվա՝ Կանանց տոնի առթիվ։
 
Անգնահատելի է աշխարհն ավելի գեղեցիկ ու ներդաշնակ դարձնելու ձեր մղումն ու կամքը՝ սեր ու հոգատարություն սփռելով ամենուր:
 
Երախտագիտության և գնահատանքի ջերմ խոսքերս եմ ցանկանում հղել հատկապես Երևանի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում աշխատող կանանց: Ձեր բարձր մարդկային ու աշխատանքային որակների շնորհիվ զարգացում ու առաջընթաց է ապահովվում կրթության, տրանսպորտի, առողջապահության, գիտության, մշակույթի, սոցիալական, բնապահպանության և այլ ոլորտներում:
 
Ձեզ առողջություն, սեր և մասնագիտական վերելքներ եմ մաղթում:
 
Երջանիկ և սիրված եղեք, շնորհավոր Մարտի 8»: