«Ինչի՞ չեք լուծում էդ գազալցակայնների հարցը, ինձ ամեն օր ասում են, որ ցուցադրաբար չեն տալիս ՀԴՄ կտրոն, ու ասում են` գազալցակայանների ու բենզալցակայանների հետևը կանգնած են կոնկրետ մարդիկ, պարոն Մանուկյան, պարոն Վանեցյան, պարոն Օսիպյան»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին, ԱԱԾ տնօրենին ու ՀՀ ոստիկանապետին:
Վարչապետը զայրացավ՝ պաշտոնապես ասում են, որ կտրոն չեն տալիս, «ինչի՞ չեք լուծում էդ հարցը»:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն էլ նշեց՝ այդ հարցը ամենօրյա վերահսոկղության ներքո է.«Իհարկե, արձանագրվում են խախտումներ, բայց ամեն վայրկյան մենք, հարկային մարմինը չի կարող հետևել ամեն մի գործարքին»:
Վարչապետի հարցին, թե օրական քանի անգամ կարող են տուգանել նույն գազալցակայանին, պատասխանեցին, որ սահմանափակում չկա.«Դե գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա, հազար անգամ, նույնն էլ բենզալցակայանին, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ինչ ձև ա»,-ասաց Փաշինյանը:



