Գլխավոր դատախազը միջնորդել է, որ ԱԺ պատգամավո...

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքի տարածած հաղորդագրությունը:

Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող, այսպես կոչված՝ ոչխարների կաշառքի գործը։

Ոորոշումները հրապարակված են Ազգային ժողովի կայքում: