
Գլխավոր դատախազությունում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի՝ 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ: