«Հրապարակ» թերթը գրում է․ Մեզ պատմեցին, որ Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության համագործակցության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում ստեղծվել եւ այժմ գործունեություն է ծավալում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումը՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան։
ԵՊՀ-ից մեզ հետ զրույցում հաստատեցին լուրը՝ նշելով, որ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան մասնագիտական ոչ ֆորմալ հարթակ է, որտեղ համատեղ ջանքերով կազմակերպվում են իրավական արդիական թեմաների շուրջ մասնագիտական քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ եւ գիտաժողովներ, ինչպես նաեւ կատարվում են գիտական հետազոտություններ։
Մեր աղբյուրի խոսքով` վարպետության դասերով հանդես է գալու իշխանությունների ձեռքի գործիք հանդիսացող Աննա Վարդապետյանը եւ ապագա իրավաբաններին, հավանաբար, իր օրինակով սովորեցնելու է, թե ինչպիսին չպետք է լինի իսկական իրավաբանը:



