2020թ. հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զորքերը մտան Հադրութ եւ հարակից գյուղեր եւ սկսեցին գազանություններ գործել։ Այս մասին Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է «Վերադարձ Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։
«23 քաղաքացիական անձինք սպանվեցին իրենց տներում կամ բակերում։ 16 մարդ համարվում է անհետ կորած, այդ թվում չորս կին եւ մեկ երեխա։
Սպանվածներից երկուսը իմ ազգականներն էին։ Նրանք ամուսիններ Դավիթ եւ Նինա Դավթյաններն էին։ Վերջինը կույր էր, նա 82 տարեկան էր, նրան գնդակահարեցին սեփական անկողնում։ Նրա մարմնի վրա հայտնաբերել է 16 վերք, այդ թվում գլխի շրջանում։ Նրա 86-ամյա ամուսնուն գլխատել են։ Նրանց դիերը գտնվել են 2-3 ամիս հետո։
Կամո Դավթյանը նույնպես սպանվել է սեփական տան բակում, նա հոգեկան խնդիրներ ուներ։
Բաքվից փախստական Լենա Հակոբյանին գլխատել եւ անդամահատել են երկու հարեւանների հետ եւ թաղել բոլորին մեկ փոսում։
Մի հիվանդ տղամարդու նույնպես ադրբեջանցիներն անդամահատել են Հադրութում։
Այս եւ այլ գազանություններ գրանցված են եւ ուղարկվել են միջազգային դատարաններ եւ իրավապաշտպան կազմակերպություններ»,- նշել է Քարամյանը։