Գլենդեյլը վերադառնում է բնականոն հուն և վերակ...

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը, օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհների ֆոնին, հայտարարել է, որ քաղաքը վերադառնում է բնականոն հուն և վերականգնվում է:

Նա մանրամասնել է, որ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը 2-րդից իջեցվել է 3-րդի:

«Ձեր դիմացկունության և մեր թիմերի նվիրվածության շնորհիվ մենք այժմ գտնվում ենք արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակում... Մեր բնակիչների, բիզնեսի սեփականատերերի և քաղաքապետարանի անձնակազմի ուժը, միասնությունը և աջակցությունն անհավանական է եղել: Եկեք շարունակենք վերակառուցել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք Գլենդեյլը դարձնում են այդքան առանձնահատուկ: Մենք արտասովոր մարդկանց համայնք ենք, և միասին կարող ենք հաղթահարել ամեն ինչ», - ասել է քաղաքապետը:

Նշենք, որ Կալիֆոռնիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 24 մարդ: