Այն տրանսպորտային հանգույցը, որ Մյասնիկյան պողոտայից գալիս հասնում է մինչև Կրկես, իրականում տեխնիկապես շատ հարմար է, որովհետև մեքենաներն առանց լուսացույցի են երթևեկում, բայց ամբողջ ճանապարհն առանց լուսացույցի անցնում են, թվում է, թե արագ է, բայց հետո գալիս են մոտավորապես Խանջյան փողոցից ճանապարհին, որ պետք է լուսացույցների տակ կարճ-կարճ կանգնեին, բայց գալիս են շատ երկար ժամանակ են կանգնում, որովհետև հոսքը կուտակվում է, Կրկեսի խաչմերուկում հնարավոր չի լինում դա անել: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ մենք պետք է աշխատենք և խելացի լուսացույցների ներդրումը էական կօգնի: Տեսեք, գիշերը մարդ երթևեկում է, ճանապարհին ընդհանրապես մեքենա չկա, բայց 2 րոպե ուղղակի կանգնում են լուսացույցի տակ: Խելացի լուսացույցի նպատակն այն է, որ ինքը վերլուծի անհրաժեշտությունը, թե ինչքան մեքենաները սպասեն: Խելացի լուծումներով, այդ թվում արհեստական բանականության ներդրմամբ մենք շատ հարցեր կարող ենք լուծել»,- ասաց Փաշինյանը:



