
ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում:
«Նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման միձջոցով:
Ավելի վաղ Shamshyan.com կայքը հյտնել էր, որ հուլիսի 23-ին ժամը 09։50-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» մակնիշի և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit»-ը հայտնվել է 2 «Ուրալ»-ների արանքում։ Ըստ կայքի՝ վթարի հետևանքով 4 զինվորական տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: