Գեղարքունիքում հայրն անասնագոմում հայտնաբերել...

Երեկ՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մարտունու տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ գյուղի ծայրամասում գտնվող անասնագոմերից  մեկում հակի թելից կախված վիճակում հայտնաբերել է իր որդու դին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության,  Քննչական կոմիտեի աշխատակիցները:

Ոստիկանները անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Շ. Բ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կայքի տեղեկություններով՝  ոստիկանությունն ու քննչական բաժինը մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ ինքնասպանության: Մահացած երեխան ընտանիքի կրտսեր որդին էր: