Գեղարքունիքի Կուտական համայնքի ուղղությամբ թշ...

Գեղարքունիքի թերևս սահմանապահ Կուտական համայնքի բնակիչներից քիչ առաջ ահազանգել են, որ  թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: 

Նա նշել է, որ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։ «Այս պահին ընթանում է փոխհրաձգություն, զոհերի, վիրավորների մասին տեղեկություն առկա չէ»,- գրել է պատգամավորը։