Գեղարդը անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ Մայր աթոռ սուրբ էջմիածնում է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 14–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը, ով այսօր Գեղարդի վնասված լինելու գործով հարցաքննության էր հրավիրվել Քննչական կոմիտե։
«Այն ամենը ինչ որ ասվում է սուտ է, զրպարտություն է, և ես չգիտեմ՝ ինչու են այդ ամենը շրջանառում»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Գեղարդից ինչ–որ մասնիկ ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրվել է, Հայր Ասողիկն ասաց. «Դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են, և նվիրելու են։ Դա բացառապես եկեղեցու իրավունքն է և որևէ մեկը այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է բայց և եկեղեցին գիտե թե ինչ է նվիրում, ինչպես է նվիրում և այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Ամբողջ քրիստոնեական աշխարհը գիտի որ Հայաստանում կա Աստվածամոր Սուրբ Գեղարդ որը անխաթար է անվնաս է և մշտապես սուրբ Էջմիածնում է և այնտեղից դուրս չի բերվում։
Մենք այդ նվիրելու մասին խոսել ենք դեռեւս 2018 թվականին, երբ եկեղեցու այդ նվիրաբերությունը չարանենգ կերպով շրջանառության մեջ դրվեց։ Այդ առնչությամբ մենք մեր բացատրությունը տվել ենք։ Մենք նվիրել ենք ընդամենը Գեղարդի մանրակերտը։ Այդպիսի մանրակերտ կարող եք գնել ցանկացած հուշանվերային խանութում, եկեղեցու տարածքում»։
Մանրամասները՝ տեսանյութում։



