Գևորգ Պապոյանը Բեռլինում է. նա ներկայացրել է...

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը աշխատանքային այցով գտնվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում` Պարենի և գյուղատնտեսության միջազգային 17-րդ համաժողովին և գյուղատնտեսության նախարարների տարեկան հավաքին մասնակցելու նպատակով:

Նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախարարը Գերմանիայում ՀՀ դեսպանությունում հանդիպել է Գերմանիայի երկրամասերում ՀՀ պատվո հյուպատոսներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը և ներդրումային գրավչությունը։ Քննարկվել են Գերմանիայի երկրամասերում Հայաստանի տնտեսությունը խթանող միջոցառումների անցկացման հնարավորությունները։