Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Շիրակի մարզում: Վարչապետը կարճ զրույց է ունեցել Գետք գյուղի բնակիչների հետ, ինչի մասին գրել է Ֆեյսբուքում:
Գետքի բնակիչներից մեկը նշեց, որ գյուղի գլխավոր խնդիրներից է գազիֆիկացումը. «Մենք Գյումրի քաղաքին այդքան մոտ ենք գտնվում, բայց գազ չունենք»:
Շիրակի մարզպետը հավաստիացրեց, որ հիմա գազի խողովակաշար է կառուցվում եւ 2026 թվականին արդեն ներքին ցանցը պատրաստ կլինի:
Գյուղացիները բարձրացրեցին նաեւ ջրի հարցը եւ մանկապարտեզ չունենալու հարցը:
Բնակիչներից մի կին ասաց. «Հեղափոխության հենց սկզբից Գետքը ձեզ հետ է եղել: Դուք դեռ վարչապետ չէիք եւ Սամվել Հարությունյանը ձեզ է նկարել, եւ այդ նկարը ես ուզում եմ փոխանցել ձեզ»: Ապա հանեց տոպրակից նկարը եւ տվեց Փաշինյանին: