
Գերմանիայում ցուրտ եղանակի զոհ է դարձել երեք մարդ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցները:
Գերմանիայի արևելքում՝ Սաքսոնիայի լեռնային շրջանում, դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել ճանապարհի մերկասառույցի պատճառով, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս տասը աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:
Բավարիայում նույնպես վատ եղանակի պատճառով լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է երկու մարդ: