Փետրվարի 7-ի առավոտյան սկսվել է «Lufthansa» ավիաընկերության ցամաքային անձնակազմի նախազգուշական գործադուլը, որը նախաձեռնել է սպասարկման ոլորտի աշխատողների գերմանական արհմիությունը՝ «Verdi»-ն: Գործադուլը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 04:00-ին և կշարունակվի 27 ժամ: Այն կանդրադառնա Բեռլինի, Մայնի Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Համբուրգի և Դյուսելդորֆի օդանավակայաններին։
Գործադուլի պատճառով Lufthansa-ն չեղյալ է հայտարարել չորեքշաբթի նախատեսված 1000 չվերթների 80-90%-ը: Ավիաընկերությունում նաև հայտարարել են, որ գործադուլի հետևանքով կտուժի ավելի քան 100.000 ուղևոր: «Verdi»-ն պահանջում է 12,5%-ով (բայց ոչ պակաս, քան ամսական 500 եվրոյով) բարձրացնել օդանավակայանների 25․000 աշխատողների աշխատավարձերը, որոնք վերահսկում են ուղևորներին, ուղեբեռներն ու անձնակազմը: Բացի այդ, արհմիությունը ձգտում է աշխատողներին 3000 եվրոյի չափով միանվագ պարգևավճարներ վճարել՝ գնաճը փոխհատուցելու համար։