Գերմանիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռել...

Գերմանիայի  Բադեն-Վյուրտեմբերգ քաղաքում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով կա 3 զոհ, 34 վիրավոր, հայտնում է Bild-ը:

Վթարի պահին գնացքում 100 մարդ է եղել։ 

«Deutsche Bahn տարածաշրջանային արագընթաց գնացքի երկու վագոն դուրս են եկել գծերից», - մանրամասնել է Շտուտգարտի ոստիկանության խոսնակը։

Գնացքի մի մասը կողաշրջվել է։ Ամբողջությամբ ռելսերից դուրս եկած վագոնները գտնվում են ծառերի արանքում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, հրշեջ և փրկարարական ծառայությունները։