Գերմանիան շարունակում է զգալի ծավալներով ռուսական հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) գնել ԵՄ այլ երկրների նավահանգիստների միջոցով, հայտնել է Financial Times-ը Բելգիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա։ Միաժամանակ նշվել է, որ Եվրամիություն ռուսական ՀԲԳ ներմուծման վերանայման հարց չկա։
Չնայած Բեռլինի հրաժարմանը ուղղակիորեն ռուսական ՀԲԳ մատակարարելուց, գերմանական Sefe պետական էներգետիկ ընկերությունը անցյալ տարի գնել է 58 լցանավ, որոնք ռուսական ՀԲԳ էին տեղափոխում ֆրանսիական Դյունկերկ նավահանգստով, ինչը վեց անգամ ավելի է, քան 2023թ., հայտնել է FT թերթը:
Պարբերականը նշել է, որ ռուսական գազի հոսքը ԵՄ էներգետիկ համակարգ վերահսկելու ջանքերը դարձել են կրիտիկական խնդիր, քանի որ դաշինքը ձգտում է դադարեցնել ռուսական հանածո վառելիքի սպառումը։ 2022թ. փետրվարին Ուկրաինա Մոսկվայի լայնամասշտաբ ներխուժումից հետո, ինչը ԵՄ էներգակիրների գները հասցրեց ռեկորդային մակարդակի, ԵՄ-ը նպատակ դրեց վերջ տալ ռուսական էներգիայի սպառմանը մինչեւ 2027թ.:
Սակայն ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը ծովով, որը դեռ արգելված չէ, հասել է ռեկորդային մակարդակի 2024թ., նշել է FT-ն։ Միեւնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի տվյալներով, 2024թ. ԵՄ-ում սպառվող խողովակաշարային գազի միայն մոտ 10 տոկոսն է եկել Ռուսաստանից, իսկ ռուսական ածուխը եւ գրեթե ողջ ռուսական նավթը եվրոպական շուկայից դուրս են բերվել պատժամիջոցների միջոցով։
Բելգիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի, որոնց նավահանգիստները բեռներ են ստանում ռուսական ՀԲԳ լցանավերից, էներգետիկայի նախարարներն ասում են, որ այդ նավահանգիստներ հասնող գազի միայն մի փոքր մասն է օգտագործվում երկրի ներսում, որի մեծ մասը խողովակաշարերով տեղափոխվում է ԵՄ այլ երկրներ։ Նոյեմբերին Գերմանիան հրամայել է իր պետական տերմինալներին չընդունել ռուսական ՀԲԳ ուղղակի բեռները։
«Գերմանիան արգելել է ռուսական ՀԲԳ ներմուծումն իր նավահանգիստներով։ Սակայն Ֆրանսիայից եւ Բելգիայից պաշտոնապես ներկրվող ապրանքներն իրականում մասամբ բաղկացած են ռուսական ՀԲԳ-ից՝ փաստացիորեն թաքցնելով գազի ծագումը։ Հիմնականն այն է, որ բոլոր ներգրավված երկրները կարող են ասել, որ իրենք պատասխանատվություն չեն կրում ռուսական ՀԲԳ շարունակական աճող պահանջարկի համար»,- ասել է, բելգիական Bond Beter Leefmilieu վերլուծական կենտրոնի էներգետիկ քաղաքականության փորձագետ Անգելոս Կուցիսը, որն օգնել է զեկույցի պատրաստմանը:
Զեկույցում, որը նաեւ հեղինակել են գերմանական Deutsche Umwelthilfe եւ Urgewald բնապահպանական խմբերը եւ ուկրաինական Razom We Stand ՀԿ-ն, նշվել է, որ Գերմանիան դեռեւս ստանում է իր գազի 3-9,2 տոկոսը Ռուսաստանից ԵՄ այլ երկրների միջոցով:
ԵՄ գազի ներքին շուկայում թափանցիկության բացակայությունը հանգեցրել է անդամ երկրների միջեւ մեղադրանքների, ինչը դրդել է անգործության ռուսական ՀԲԳ-ի նկատմամբ, քանի որ ոչ մի երկիր լիարժեք պատասխանատվություն չի զգում, ավելացրել է Կուցիսը:
Օրինակ, բելգիական նավահանգիստներով ներկրվող գազը գերմանական պաշտոնական տվյալների բազաներում սովորաբար նշվում է որպես «բելգիական գազ», թեեւ Բելգիան չունի սեփական գազի արդյունահանում:
Sefe ըկերությունը, որը պատկանում էր ռուսական «Գազպրոմին» եւ ազգայնացվել է 2022թ., նշել է, որ չի հրապարակում վաճառքի թվերը եւ, հետեւաբար, չի կարող հաստատել կամ հերքել զեկույցի բացահայտումները: Sefe-ն երկարաժամկետ պայմանագիր ունի ռուսական «Յամալ ՀԲԳ» ընկերության հետ, որը գլխավորում է ռուսական «Նովատեկ» էներգետիկ խումբը, եւ, հնարավոր է, որոշ բեռներ է գնել թրեյդերներից:
Հոկտեմբերին Ֆրանսիան եւ ԵՄ ինը այլ երկրներ կոչ են արել տեղեկատվություն հրապարակել Ռուսաստանից ՀԲԳ ներկրող մատակարարների եւ ԵՄ նավահանգիստներ հասնող ծավալների վերաբերյալ:
ԵՄ մուտք գործող գազի աղբյուրը կարելի է գտնել՝ օգտագործելով օրենսդրական թափանցիկության տվյալները, նշել է անկախ վերլուծաբան Թոմ Մարժեց-Մանսերը։



