
Գերմանիայից ԵՄ և ՆԱՏՕ անդամ չհանդիսացող երկրներ զենքի արտահանման ծավալը 2024 թվականին նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է՝ հասնելով 11,26 միլիարդ եվրոյի։ Ուկրաինա է ուղարկվել 8,15 միլիարդ եվրոյի զենք։
Գերմանիայի կառավարությունը 2024 թվականին հաստատել է 12,83 միլիարդ եվրոյի զենքի արտահանում, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրի համար, հաղորդում է DW-ն։ Նշվում է, որ Գերմանիայից զենքի արտահանման ամենամեծ ծավալը՝ 8,15 միլիարդ եվրոյի չափով, ուղղվել է Ուկրաինա։
Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին Գերմանիան 12,3 միլիարդ եվրոյի չափով զենք է արտահանել։ Գերմանական պաշտպանական արտահանման ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկել ռազմական թրթուրավոր և անվավոր տրանսպորտային միջոցներին. դրանք վաճառվել են 4,4 միլիարդ եվրոյի չափով։ Դրանց հաջորդում են 2,9 միլիարդ եվրո արժողությամբ ռումբերը, տորպեդները և թևավոր հրթիռները, ինչպես նաև ռազմանավերը (1,5 միլիարդ եվրո)։