Գերմանիայի նախագահը բացառում է Պուտինի օրոք Ռ...

Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բացառել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորումը, քանի դեռ այս երկրի նախագահը Վլադիմիր Պուտինն է, գրում է Deutsche Welle-ն։

«Պուտինյան Ռուսաստանի հետ այլեւս հնարավոր չէ համագործակցել, ինչպես դա եղել է նախորդ տարիներին»,- ասել է նա ZDF հեռուստաալիքի եթերում։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է ձեզ ասեմ, որ ես չգիտեմ»,- պատասխանել է նա այն հարցին, թե հնարավո՞ր է ապագա «պուտինյան Ռուսաստանի հետ, թե միայն նրա դեմ»։

Շտայնմայերը Ռուսաստանի նախագահին անվանել է «բունկերյան պատերազմ հրահրող»։ «Վստահ եմ, որ Պուտինի հետ Ռուսաստանում վերադարձ չի լինի այն նորմալությանը, որը նախորդում էր ստատուս-քվոյին»,- ընդգծել է նա։

Միաժամանակ, Գերմանիայի նախագահը նշել է, որ Արեւմուտքը Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում ձախողվել է շատ կետերում։ Մասնավորապես, նրան չի հաջողվել ինտեգրել Ռուսաստանը եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ, նշել է նա։ «Սրանք այն դառը արդյունքներն են, որոնց մենք բախվում ենք»,- խոստովանել է գերմանացի քաղաքական գործիչը։