Գերմանիայի կառավարությունն իր քաղաքացիներին կ...

Գերմանիայի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը, հակառակ դեպքում կարող են լինել կամայական ձերբակալություններ, հարցաքննություններ:  Այս մասին հայտնել է Reuters-ը:

«Գերմանիայի քաղաքացիներին խնդրում ենք լքել Իրանը»,- նշված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերմանիայի կառավարությունը զգուշացրել է, որ հատկապես վտանգի տակ են երկքաղաքացիները:

Բեռլինը ողջունել է Իրանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները: