Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով ժամանել...

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին։ Այս մասին հաղորդում է Xinhua-ն։

Սա Մերցի առաջին այցն է Չինաստան պաշտոնը ստանձնելուց հետո։ Այցի ընթացքում հանդիպումներ տեղի կունենան Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Ցզյանի հետ՝ երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու նպատակով։

Ըստ Չինաստանի առևտրի նախարարության՝ Մերցին ուղեկցում են գերմանական առաջատար շուրջ 30 ընկերությունների բարձրաստիճան ղեկավարներ։