Գերմանիայի կանցլերը կայցելի Իսրայել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեքշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, կայցելի Իսրայել։ Այսպիսի հայտարարություն է արել Yedioth Ahronoth թերթը։ 

Շոլցը Իսրայելում կմնա մի քանի ժամ, որից հետո կմեկնի Եգիպտոս։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելի և պաղեստինյան արմատական «​​ՀԱՄԱՍ» շարժման միջև զինված հակամարտությունը սրվելուց ի վեր որևէ երկրի կառավարության որևէ ղեկավար չի այցելել Իսրայել։