
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գովաբանել է Իսրայելին Իրանին հարված հասցնելու համար:
G7 գագաթնաժողովի շրջանակում նա ZDF պարբերականի լրագրողներին ասել է. «Սա այն կեղտոտ աշխատանքն է, որն Իսրայելը կատարում է մեր բոլորի փոխարեն... Մոլլաների այս ռեժիմը մահ և ավերածություններ է բերել աշխարհին. ահաբեկչական հարձակումներ, սպանություններ և արյունահեղություն, աջակցություն «Հեզբոլլահ»-ին և ՀԱՄԱՍ-ին։ Հոկտեմբերի 7-ը երբեք տեղի չէր ունենա առանց Թեհրանի ռեժիմի»
Մերցը նաև ընդգծել է իսրայելական բանակի հաջողությունը. «Կարող եմ միայն ասել՝ մեծ հարգանք ունեմ այն փաստի նկատմամբ, որ իսրայելական բանակը, Իսրայելի ղեկավարությունը համարձակություն ունեցան դա անելու։ Հակառակ դեպքում, մենք կարող էինք ամիսներ և տարիներ շարունակ ականատեսը լինել այս ռեժիմի տարածած սարսափի, իսկ հետո՝ նրանց ձեռքում միջուկային զենքի հայտնվելուն»։