Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանը հունվարի 26-ին գրեթե 100 չվերթ է չեղարկել: Այս մասին հաղորդել է EFE գործակալությունը։
Ընկերության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ չեղարկումները հիմնականում կապված են անբարենպաստ եղանակային պայմանների հետ։
Ձյան ուժեղ տեղումներ են գրանցվել Գերմանիայի մի շարք շրջաններում։ Երկրի առանձին մասերում արձանագրվել են մինչև 30 սմ տեղումներ։
Առաջիկա օրերին ձյան ուժեղ տեղումներ են սպասվում Դանիայում և Լեհաստանում: Շվեդիայի հարավ-արևելքում վտանգավորության բարձր՝ նարնջագույն մակարդակ է հայտարարվել անբարենպաստ եղանակի պատճառով. այն կգործի մինչև հունվարի 27-ը ներառյալ:



