Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում...

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները ուրբաթ օրը միասին մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ: Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը

«Այսօր իմ ուղևորությունը ֆրանսիացի գործընկերոջս հետ միասին ԵՄ-ի անունից հստակ ազդանշան է սիրիացիներին․ նոր քաղաքական հղման կետ Եվրոպայի և Սիրիայի համար, Գերմանիայի և Սիրիայի համար՝ հնարավոր է», - մեկնաբանել է Բերբոքը: