
Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչությունում։
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Գերմանիայի դեսպանը շուտով կկանչվի նախարարություն, որտեղ նրան կտեղեկացնեն ռուս լրագրողների, այդ թվում՝ Բեռլինում «Россия сегодня»-ի գրասենյակի ղեկավար Սերգեյ Ֆեոկտիստովի նկատմամբ Բեռլինի հետապնդումներին առնչվող պատասխան միջոցառումների մասին։