Գերմանիայի դեսպանը ՀՀ դատաիրավական բարեփոխում...

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը մարտի 21-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին:

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը, մասնավորապես, անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումներին, դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին։

«Գերմանիայի դեսպանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչը ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը:

Գերմանիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու օրակարգում ընդգրկված հարցերի իրագործմանը, ինչպես նաև ամրապնդելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց առաջնահերթությունները և ձեռք բերել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ: