Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանի...

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և Երևանին ու Բաքվին կոչ արել ստորագրել այն։  

Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։  

«Լուրը, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ, հույս է ներշնչում։ Տասնամյակների թշնամությունից և պատերազմից հետո այն փաստը, որ կայուն խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար, ինչպես նաև դրա սահմաններից դուրս»,-նշված է գրառման մեջ: Երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ զիջումները սա դարձնում են վերջին քայլն այն ճանապարհին, որի ընթացքում մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Կոչ եմ անում երկու կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը»,-նշել է Անալենա Բերբոքը։