Գերմանիան ցանկանում է անվտանգության հարցերում ավելի սերտորեն համագործակցել Հնդկաստանի հետ՝ նվազեցնելու վերջինիս կախվածությունը Ռուսաստանից: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հունվարի 12-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ով պաշտոնավարման ընթացքում առաջին այցն է կատարել այդ երկիր։
Գերմանիան ու Հնդկաստանը այս նպատակով փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, ինչպես նաև համաձայնագրեր հանքանյութերի, առողջապահության ոլորտի և արհեստական բանականության նորարարական կենտրոնի վերաբերյալ ։
«Հնդկաստանը և Գերմանիան համատեղ աշխատում են անվտանգ, վստահելի և դիմացկուն մատակարարման շղթաներ կառուցելու ուղղությամբ։ Այսօր այս բոլոր հարցերի վերաբերյալ ստորագրված փոխըմբռնման հուշագրերը նոր թափ և ուժ կհաղորդեն մեր համագործակցությանը», - համատեղ մամուլի ասուլիսում նշել է Մոդին։
Մերցը նաև կոչ է արել Հնդկաստանին և Եվրամիությանն ավարտել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։



