Գերմանիան թոշակի անցած մասնագետներին կգործուղ...

«Գերմանիայի Դաշնությունն ունի ծրագիր` իր արդեն թոշակառու դարձած մասնագետներին` որպես խորհրդատու արտերկիր ուղարկելու։ Դա շատ հետաքրքիր ծրագիր է մեզ համար, քանի որ տնտեսության արդիականացման և տնտեսական արտադրողականության բարձրացման մեր ծրագրերից մեկը բարձրակարգ մասնագետներին հայկական ընկերություններում ներգրավել է»,- Սվենյա Շուլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի կարծիքով, եթե ծրագիրը հաջողվի իրականացնել, այն կարող է մեծ խթան լինել հայկական ընկերությունրի րտադրողականության բարձրացման համար։