Գերմանիան Taurus հրթիռներ չի մատակարարի Ուկրա...

Գերմանիան Ուկրաինային չի մատակարարի Taurus հեռահար թևավոր հրթիռներ, չնայած Կիևի նոր խնդրանքին և Ռուսաստանի կողմից վերջերս իրականցվող մի շարք ավիահարվածներին: Այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Financial Times-ին տված հարցազրույցում:

Պիստորիուսը նաև հայտարարել է, որ Գերմանիան չունի հնարավորություն Ուկրաինային տալու Patriot զենիթահրթիռային համակարգեր՝ ի լրումն այն երեքի, որոնք արդեն ուղարկվել են 2023-2024 թվականներին: Նա նշել է, որ Գերմանիայում մնացել է ընդամենը վեց այդպիսի համակարգ: Պիստորիուսի խոսքով՝ ևս երկուսը ժամանակավորապես հանձնվել են Լեհաստանին, իսկ առնվազն մեկը միշտ անհասանելի է տեխնիկական սպասարկման կամ վարժական խնդիրների պատճառով:

«Դա իրականում շատ սահմանափակ քանակություն է՝ հատկապես հաշվի առնելով ՆԱՏՕ-ի մարտական պատրաստվածության նպատակները, որոնք մենք պետք է կատարենք: Մենք միանշանակ չենք կարող ավելի շատ (համակարգեր) մատակարարել», - ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:

Միևնույն ժամանակ Պիստորիուսը հնարավոր է համարել, որ հուլիսի 14-ին Վաշինգտոնում Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ հանդիպման ժամանակ կարող է քննարկել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից երկու Patriot համակարգ գնելու առաջարկը: