Գերմանիայի իշխանությունները պլանավորում են հարևան երկրների հետ սահմանների վերահսկողությունը երկարաձգել մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին հայտնում է Bild պարբերականի:
Ըստ թերթի տեղեկատվության՝ համապատասխան ծանուցումը շուտով կուղարկվի Եվրոպական հանձնաժողովին: «Մենք երկարաձգում ենք սահմաններին վերահսկողությունը մեր հարևան երկրների հետ: Սահմանային վերահսկողությունը Գերմանիայում միգրացիոն քաղաքականության վերակազմակերպման տարրն է», - թերթին ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդեր Դոբրինդտը:
2025 թվականի մայիսի 7-ին ներքին գործերի նախարարը չեղյալ է հայտարարել նախորդ կաբինետի 2015 թվականի որոշումը, որը թույլ էր տալիս ապաստան խնդրողներին մուտք գործել երկիր: Այժմ նրանց սահմաններին հետ են ուղարկում, եթե նրանք արդեն դիմումներ են ներկայացրել ԵՄ այլ երկրներ։



