Գերմանիան խոստացել է տարեկան 9 միլիարդ եվրո տ...

Բեռլինը Կիևին տարեկան 9 միլիարդ եվրո օգնություն կտրամադրի։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար և փոխկանցլեր Լարս Քլինգբեյլը, հաղորդում է Euronews-ը։

«Միջնաժամկետ հատվածում մենք հաստատել ենք Ուկրաինային 8,5 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն, գումարած լրացուցիչ միջոցներ տրամադրելու հարցը, այնպես որ, վերջնական արդյունքում լինի 9 միլիարդ եվրո։ Սա հաստատված է»,- վստահեցրել է նախարարը։

Գերմանիայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ պատերազմի ժամանակ Բեռլինը Կիևին ավելի քան 50 միլիարդ եվրո է փոխանցել, որից մոտ 17 միլիարդը՝ ռազմական ծախսերի համար։ Գերմանիան մնում է Ուկրաինայի երկրորդ աջակիցը աշխարհում՝ Միացյալ Նահանգներից հետո, և առաջինը՝ Եվրոպայում։