Գերմանիան և Ուկրաինան կամրապնդեն պաշտպանական...

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, որն այդ պաշտոնում իր առաջին այցն է կատարել Կիև, հայտարարել է, որ Բեռլինը կշարունակի աջակցությունն Ուկրաինային այնքան, որքան դրա կարիքը լինի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ համատեղ մամուլի ասուլիսում Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Բեռլինը և Կիևը համաձայնել են ամրապնդել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության բնագավառում: Կողմերը նպատակ ունեն նոր նախաձեռնությունների շնորհիվ այնպես անել, որը Ուկրաինան ինքն արտադրի սպառազինություն սեփական պաշտպանության համար: 

Վադեֆուլը շեշտել է, որ իր այցը շատ կարևոր է, քանի որ ուկրաինացիները «Ռուսաստանից պաշտպանում են ոչ միայն իրենց սեփական ինքնիշխանությունն ու ազատությունը, այլև Եվրոպայի»: 

Գերմանիայի արտգործնախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Բեռլինն ամուր կանգնած է Կիևի կողքին և կշարունակի աջակցությունը՝ որքան դրա կարիքը լինի: