Գերմանիայի գործատուների ասոցիացիան եւ Ավստրիայի արդյունաբերության ֆեդերացիան հանդես են եկել Ռուսաստանից գազի մատակարարումների անհապաղ բառնարգելք սահմանելու դեմ՝ նախազգուշացնելով, որ այդ քայլը հեռագնա բացասական հետեւանքներ կունենա Գերմանիայի եւ Ավստրիայի ընկերությունների եւ աշխատատեղերի համար:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ասոցիացիայի եւ ֆեդերացիայի ղեկավարներ Ռայներ Դուլգերի եւ Գեորգ Քնիլի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել Է հոնիսի 6-ին: Նրանց կարծիքով՝ ռուսական գազի ներմուծման բռնարգելքի սահմանումը կհանգեցնի արտադրական կորուստների, արտադրության կանգի եւ հետագա դեինդուստրիալիզացիայի Գերմանիայում եւ Ավստիայում: «Դա նաեւ կազդի զբաղվածության եւ միջազգային պարտավորությունների կատարման՝ մեր ֆինանսական ունակության վրա»,- մեջբերում Է Դուլգերի եւ Քնիլի խոսքը DPA գործակալությունը: «Գերմանիան եւ Ավստրիան ցանկանում են ուժեղ գործընկերներ մնալ միջազգային հանրակցությունում:
Դրա համար մեզ անհրաժեշտ են հզոր տնտեսություն եւ աշխատանքի կայուն շուկաներ»,- ընդգծել են միավորումների ղեկավարները: Նրանք, սակայն, ամբողջությամբ վերցված պաշտպանում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի իրադարձությունների պատճառով: Գերմանիայի տնտեսության եւ կլիմայի պաշտպանության գործերով նախարարության կանխատեսման համաձայն՝ ՌԴ-ի գազից հանրապետության լիակատար անկախություն ձեռք կբերվի մինչեւ 2024 թվականի ամառ: Ռուսական ածխի եւ նավթի մատակարարումները ենթադրվում Է փոխարինել այս տարի: Եվրամիության խորհուրդը հունիսի 3-ին ընդունել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը ներառում Է նավթի եւ նավթամթերքների ծովային մատակարարումների բռնարգելքը:
Վեցերորդ փաթեթի շուրջը Եվրամիության երկրների միջեւ բանավեճը շարունակվել Է գործնականում մեկ ամիս: Ինչ վերաբերում Է ՌԴ-ից գազի մատակարարումների բռնարգելքին, ապա, ինչպես հայտարարել Է Էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին, ԵՄ-ն այս պահին չի քննարկում ռուսական գազի բռնարգելքի հավանականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: