Գերմանիան դեմ է Կիպրոսի հիմնախնդիրը թուրքական...

Բեռլինը չի աջակցում Կիպրոսի հիմնախնդրի լուծման հարցում կղզու վրա երկու պետությունների ձևավորմանը։ Այս մասին հունվարի 9-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը Կիպրոսի ԱԳՆ-ի ղեկավար Իոաննիս Կասուլիդիսի հետ հանդիպման ժամանակ։ Նա հավելել է, որ այս հարցում Բեռլինը կանգնած է Կիպրոսի կողքին: Հաղորդում է Ermenihaber. am-ը։

Մինչդեռ Անկարան պնդում է, որ  պետք է առաջնորդվել կղզու վրա երկու առանձին պետության ձևավորման սկզբունքով:

Նշենք, որ Թուրքիան կղզու թուրք փոքրամասնության «իրավունքների խախտումները կանխելու» պատրվակով 1974-ին ներխուժել է Կիպրոս՝ օկուպացնելով կղզու տարածքի շուրջ 40 տոկոսը:

1983 թվականին կղզու թուրքական հատվածը ինքնահռչակվել է որպես Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, սակայն այդ պետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։

Միջազգային իրավունքի համաձայն՝ Կիպրոսը համարվում է ինքնիշխան պետություն՝ 1974 թվականին ունեցած ամբողջական տարածքով։ ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդի №541 որոշման համաձայն՝ «Հյուսիսայի Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» համարվում է անօրինական, իսկ Թուրքիայի զինված ուժերը պետք է դուրս բերվեն կղզուց։