Գերիների վերադարձի մասով  որևէ խոչընդոտի մասի...

«Գերիների վերադարձի մասով  որևէ խոչընդոտի մասին ինֆորմացիա չունեմ։ Հստակ տեղեկություն չունեմ, թե ինչու է գործընթացն ուշանում, միգուցե նաև չի ուշանում։ Համաձայնություն կա, ժամկետները համաձայնեցված են, հայտարարությունն էլ երկուստեք արված է»։ Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում անդրադառնալով լրագրողների հարցերին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Ուզում եմ նշել, որ Հայաստանն այժմ Ադրբեջանի հետ գտնվում է խորը բանակցային պրոցեսի մեջ՝ խաղաղության պայմանագրի մասով։ Այսօր մեր օրակարգում խաղաղության պայմանագիրն է և դրանից բխող քայլերի հաջորդականությունը։ Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք բոլոր հարթակները խաղաղության և անվտանգության վերջնական հաստատումը անառարկելի իրականություն դարձնելու համար: ՀՀ-ն երբեք չի կարող աչք փակել այն ռազմական հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մեր քաղաքացիների հանդեպ, ՀՀ-ն բոլոր հարթակներում խոսում է Արցախում տեղի ունեցած տարբեր խախտումների մասին»,- ասաց նա: