Գագիկ Ոսկանյանը Ադրբեջանում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:
Այսօր Բաքվում տեղի է ունեցել օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում ապօրինաբար ձերբակալված զինծառայող Գագիկ Աշոտի Ոսկանյանի դատավարությունը։
Ոսկանյանը մեղադրվում է օգոստոսի 16-ին «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի» համար։