
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը շուտով ազատ կարձակվի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է պաշտպան Բենիկ Գալստյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի, բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց 10 միլին ՀՀ դրամ գրավով։
Գերասիմը շուտով կլինի ազատության մեջ»,- նշված է գրառման մեջ։